«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ո՞րն է իրականությունը

Ո՞րն է իրականությունը
31.05.2025 | 18:27

Ես գիտեմ, թե ինչու նիկոլները նորից հարձակվեցին մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա:

Այս շաբաթ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցին Շվեյցարիայի Բեռն քաղաքում կազմակերպել էին «Հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողով, որի պատվավոր հյուրն էր Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Այն իր բովանդակությամբ մեծ նշանակություն ունի արցախյան խնդրի արդար լուծման հարցում։

Նշեմ, որ այս եկեղեցին ունի մոտ 600 միլիոն անդամ։

Իհարկե, թուրք-ադրբեջանական տանդեմին դուր չի եկել այս ժողովն ու արդյունքը, բայց նրանք, քանի որ երբեք չէին համարձակվի Շվեյցարիայի և կամ ԵՀԽ դեմ որևէ ձևով դեմ խոսել, հետևաբար, հրամայեցին իրենց կամակատարին, որպեսզի հարձակվի Հայ Եկեղեցու վրա։

Ահա սա է իրականությունը:

Թերեզա ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5725

Մեկնաբանություններ